07 07 2022

Եթե չստացվի կանցնենք պլան Բ-ի. Վահան Քերոբյան



Վերին Լարսի անցակետը բաց է, բեռնատար մեքենաներն անարգել անցնում են, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մեր կատարած աշխատանքի արդյունքում վերջին 1․5 ամսվա ընթացքում կարողացել ենք հասնել նրան, որ առաջինը՝ Լարսի թողունակությունն էապես մեծացել է, և եթե երկու ամիս առաջ հայկական մեքենաների միջին օրական քանակը 130 էր, որ անցնում էր Լարսի անցակետով, հիմա մոտավորապես 250-ի կողմերն է։ Այսինքն՝ մոտ կրկնակի ավելացել է հայկական մեքենաների թողունակությունը, բայց ճիշտ եք, խնդիրը դեռ մինչև վերջ լուծված չէ։

Երկրորդ, արագ փչացող ապրանքների արագ անցում է տեղի ունենում, և դա ևս էապես թեթևացրել է գյուղմթերք արտահանողների աշխատանքը և նվազեցրել է ռիսկերը։ Դա մեր, Վրաստանի և Ռուսաստանի կառավարությունների համատեղ աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ