07 07 2022

Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Բորիս Ջոնսոնը հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոններից, հայտնում է ТАСС-ը:

Ըստ Ջոնսոնի՝ Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրության գործընթացը պետք է սկսվի հիմա:

Նա ափսոսանք է հայտնել, որ կթողնի «աշխարհում լավագույն աշխատանքը», եւ դիմել է ապագա իրավահաջորդին՝խոստանալով հնարավորինս աջակցել նրան:

Բորիս Ջոնսոնը միևնույն ժամանակ խոստացել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի Ուկրաինային եւ նրա հրաժարականից հետո՝ «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»:

Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրության ընթացակարգը կորոշվի հաջորդ շաբաթ:

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կառավարական ճգնաժամ է սկսվել. երկու օրվա ընթացքում նախարարների կաբինետը լքել է ավելի քան 50 մարդ, այդ թվում ՝ այնպիսի առանցքային գերատեսչությունների

ղեկավարներ, ինչպիսիք են Ֆինանսների նախարարությունը եւ Առողջապահության նախարարությունը: Նրանք հայտարարել են Ջոնսոնի հանդեպ անվստահության եւ նրա ղեկավարության մեթոդների հետ անհամաձայնության մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ