Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները բողոքի ակցիա են իարկանացնում առողջապահության նախարարության մոտ: Նրանք պահանջում են հանդիպում նախարարի հետ, որովհետև պետությունը կրճատել է պետպատվերների քանակը, ինչի հետևանքով լուրջ սոցիալական խնդիրների առջև են կանգնել:
«Ցավոք, պետպատվերների քանակի կրճատումը մեր երեխաների առողջական վիճակի վրա շատ վատ անդրադարձավ: Այսքանից հետո դրան գումարվեց անկանխիկ վճարումների օրենքը, որի խնդիրները հետևյալն են՝ հաշմանդամություն ունեցող սայլակով, քայլակով կամ գրկի երեխայի ծնողին բանկում հերթ կանգնելիս, այն էլ մեր բանկերում, որտեղ քաոս է տիրում, կամ, երբ ԴԱՀԿ-ն, որ կալանք է դրած լինում այդ ընտանիքի հաշվին, ու ծնողը չի կարողանում ընդհանրապես վճարում իրականացնի: Այսինքն այս խնդիրներին ավելանում է ևս մեկ խնդիր, որ ավելի է դժվարացնում մեր հարցը»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ակցիային մասնակից ծնողներից մեկը:
Ծնողը նաև նշում է, որ այն, ինչ ստանում են պետության կողմից, անորակ են. «Սկսած տրված գույքից՝ կանգնակներ, քայլակներ, անորակ են, կոշիկների մասին էլ չեմ ասում: Մի հատ թող իրենք պատկերացնեն, վերցնեն, օգտագործեն ու հասկանան դրանց որակը, ամիսը մեկ այդ գույքին այդքան գումար է տրվում»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը