Մեր այն բոլոր գործընկերները, որ մանդատները դրել են, անկեղծ հաջողություն եմ մաղթում և հույս ունեմ, որ այն նպատակները, որ դրել են, որ առանց մանդատի ավելի անկաշկանդ ու արդյունավետ կպայքարեն, անկեղծ ցանկանում եմ, որ հաջողեն ու ապացուցեն, որ այդ ճանապարհը ճիշտ էր: Ով դուրս է գալիս, իրեն ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«Մանդատները վայր կդրվեն այն ժամանակ, երբ մանդատը վայր դնելով կնպաստենք շարժման ընդլայնմանը: Ամենահեշտը ճանապարհը այսօր մանդատներից հրաժարվելն է և ինչ-որ պատճառաբանությամբ պայքարից դուրս գալը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը