Սովորաբար մենք Պաշտպանության նախարարությանը մեր պայքարի ընթացքում թիրախ չենք դարձրել, քանի որ այն Պաշտպանության նախարարություն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ արդձագանքելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդարանում հնչեցրած այն մտքին, թե ընդդիմությունը խոսում է Արցախի փրկությունից, բայց երկիրը տանում է անորոշության։
«Սուրեն Պապիկյանը պետք է հասկանա, որ ինքը ՔՊ-ի պաշտպանը չէ ու չզբաղվի ՔՊ-ի պաշտպանությամբ, այլ զբաղվի ՀՀ սահմանների պաշտպանությամբ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ Սուրեն Պապիկյանը պետք է կողմնորոշվի՝ շարունակում է զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծմա՞մբ, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը