11 07 2022

Շատ եմ վստահել, բայց այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է. Իշխան Սաղաթելյանը՝ Մանվել Փարամազյանի մասին



 Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, Մանվել  Փարամազյանն այն մարդկանցից էր, ով այս  իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի  արդյունքում ապօրինի ազատազրկվել է: Այն, ինչ կատարվել է, ինձ  համար անընդունելի է, ինչ-որ տեղ`անհասկանալի, բայց ամեն մեկն ինքն է որոշում իր ընթացքը, գործունեությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա ընդգծեց` շատ է վստահել Փարամազյանին, բայց այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է ու դատապարտելի:
Սաղաթելյանը չբացառեց, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում է, որ նման դեպքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ «Դիմադրություն» շարժման վրա:

«Ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝  ուր ենք գնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ