Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում, Մանվել Փարամազյանն այն մարդկանցից էր, ով այս իշխանության դեմ պայքարել է, այդ պայքարի արդյունքում ապօրինի ազատազրկվել է: Այն, ինչ կատարվել է, ինձ համար անընդունելի է, ինչ-որ տեղ`անհասկանալի, բայց ամեն մեկն ինքն է որոշում իր ընթացքը, գործունեությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը:
Նա ընդգծեց` շատ է վստահել Փարամազյանին, բայց այն, ինչ տեղի է ունեցել, անընդունելի է ու դատապարտելի:
Սաղաթելյանը չբացառեց, որ նման դեպքեր էլի կլինեն, բայց բացառում է, որ նման դեպքերը կարող են մեծ ազդեցություն ունենալ «Դիմադրություն» շարժման վրա:
«Ով գնալու է, թող գնա, տեսնենք տակը քանի հոգի է մնում, որ մենք էլ իմանանք՝ ուր ենք գնում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը