Յուրաքանչյուր պայմանավորվածություն, փաստաթուղթ, որը ստորագրվում է այս իշխանության կողմից, պարունակում է վտանգներ մի պարզ պատճառով, որովհետև ոտորագրողներն անպատասխանատու մարդիկ են և չեն կարողանում մեկ քայլ առաջ հաշվարկել իրենց արարքների հետևանքները: Այս մասին ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը, անդրադռանալով երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացմանը:
«Ես շնորհավորում եմ Խաչատուր Սուքիասյան կոչվող Գռզոյին, որ վերջապես նրա կառուցած տերմինալները, որ նա տեղադրել էր հայ-թուրքական սահմանին դեռ ամիսներ առաջ, այսինքն՝ դեռևս անցած տարի նա գիտեր, որ սահմանը կբացվի և լոբբինգ էր արել դրա համար, էլ ավելի կշատանան, կբազմապատկվի իր կարողությունը: Մնացածը սահմանների բացումը տխուր մռայլ նորություն է, որը կարող է բերել շատ լուրջ խնդիրներ»,-ասաց Ադիբեկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը