Ռուսաստանում կապիկի ծաղկի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։
«Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը, հիվանդությունը հայտնաբերվել է քաղաքացու մոտ, ով վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Հիվանդից վերցված կենսանյութերն անմիջապես ուղարկվել են հետազոտության։ Համապատասխան թեստերն ու կենսանյութի ուսումնասիրությունները հաստատել են կապիկի ծաղկի վարակը», - նշվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը