12 07 2022

Մանդատների թեմայի ակտիվացումը մեր երկրում առկա իրական օրակարգից շեղելու նպատակ ունի. Տիգրան Աբրահամյան



Մանդատների թեմայի ակտիվացումը իշխանությունների կողմից նպատակ ունի նաև հետին պլան մղելու մեր երկրում առկա իրական օրակարգը՝ ՀՀ-ի և Արցախի վերաբերյալ: «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դրանք մեր համար երրորդական թեմաներ են, այս պահին կա կարևոր օրակարգ՝ դա Փաշինյանի և իր իշխանության հեեռացումն է, որովհետև ցանկացած հարցի քննարկում, որը ենթադրում է այս կամ այն ոլորտում  էական փոփոխություններ, դրանք կարող են լինել այն ժամանակ, երբ այս իշխանությունը չլինի»,-ասաց Աբրահամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ