Որպես վկա ոչ մի անգամ չեմ հարցաքննվել, դիմել եմ ամեն տեղ, տվել եմ ցուցմունք, որ մեր երեխաները հենց Աբովյանի դիահերձարանում են եղել: Նույնականացված դիերից մեկը իմ որդունն է եղել, անարգել են որդուս դին: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց զոհված հերոս Ժիրայր Մարգարյանի մայրը:
Զոհվածի մայրը պատմեց, որ գործի շրջանակներում նա որևէ կարգավիճակ չի ստացել, որ դատարանում իր իրավունքները պաշտպանի:
«Եթե մինչ այդ պետության խնդիրը չէր, որ երեխաները հայտնվել էին այդ վիճակում, դա կրկին անարգանք էր մեր նկատմամաբ, որ բացված գործը կարճվեց: Իմ հուղարկավորած երեխային ես նորից հուղարկավորել եմ, իմ ցավը շատ ուժգին էր ու դաժան: Տղաս անընդհատ երազիս էր գալիս, հանգստություն էր ուզում, ես ցանկացախծ վիճակում ցանկանում էի գտնել որդուս, որ հուղարկավորեի, իր հանգստությունը գտներ»:
Զոհվածի մայրը հուզված պատմում էր՝ որդին երկու ամսվա զինծառայող էր. «Վաղը՝ հուլիսի 13-ին տղաս պետք է բանակից գար, իսկ ես կանգնած եմ դատարանի առջև: Այն փաստը, որ ես պետք է դիմավորեի իմ երեխային ուրախությամբ, այսօր այստեղ եմ. Ինչիս է պետք Նիկոլ Փաշինյանի ներղությունը: Եթե իշխանությունն ի վիճակի չէր դիմակայելու պատերազմին, ինչի տարավ «հանուն ոչնչի» երեխեքին զոհեց»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը