«Ազգային համաձայնության» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը անդրադրաձել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում առկա խնդիրներին, մանսավորապես դպրոցի փոխտնօրեն Հայկազ Նավասարդյանի կողմից իրականացվող ապօրինություններին:
«Ֆիզմաթի դպրոցում խայտառակ վիճակ է, կլանային համակարգ է գործում: Այդ դպրոցը վաղուց կից է Նավասարդյանների կլանին: Ընդ որում, այդ մարդը դպրոցի տարածքի մի մասը հանձնել է Ուսում ՍՊԸ-ին, որի հիմնադիրը ինքն է: Ընդունելության քննությունների համար իրենք սարքել են մի համակարգ, որտեղ խնդիրները իրենք են կազմում, իրենք այդ երեխեքի հետ նույն դպրոցում պարապում են մասնավոր, տարբերակները տալիս են երեխաներին...»,-ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով, այն երեխաները, որոնք իրենց մոտ մասնավոր չեն պարապում դպրոցի ուսուցիչների մոտ խնդիրներ են ունենում. «Հատուկ անում են այնպես, որ ընդունվեն միայն և միայն իրենց մոտ պարապած երեխաները»:
Հարությունյանը նշեց, որ պատրաստվումէ դատախազություն հաղորդում ներկայացնել հանցագործության մասին:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը