13 07 2022

Ընդդիմությունը մնացել է Նիկոլի կոկորդին. Արմեն Աշոտյան



Հարկ եմ համարում անդրադառնալ այն թեզերին, որոնք հնչել են Հանրային եթերում այսպես կոչված հատուկ հանձնարարություններով դեսպանի, իսկ իրականում Նիկոլի քարոզչական սանիտարի վերածված գործչի կողմից: Բացատրեմ ինչո՞ւ են հիմա նորից կախվել ընդդիմությունից...  Այսմասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել էՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իհարկե, ընդդիմությունն այս ընթացքում, իր սխալներով հանդերձ, կայացրել է ՀՀ-ում մի փաստ, որ կա քաղաքական ճգնաժամ, որն արձանագրվում է նաև միջազգային գործընկերների և թշնամիների կողմից: Ակնհայտ է, որ ընդդիմության կողմից բարձրաձայնած և համաժողովրդական աջակցություն ստացած ազգային օրակարգը մնացել է և՛ Նիկոլի, և՛ Նիկոլին սպասարկողների, և՛ Նիկոլի աշխարհաքաղաքական տերերի կոկորդին: Ուստի ակնհայտ է, որ ընդդիմությանը չեն սիրում, որովհետև այս փուլում ընդդիմությունը բերել է ՀՀ-ում այնպիսի իրավիճակ, որտեղ քաղաքական ճգնաժամն ակներև է, և դրա հիմքում Նիկոլի դելեգիտիմացումն է»,-ասաց Աշոտյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ