18 07 2022

Խորհուրդ է տրվում խմել 2-3 լիտր ջուր և տանից դուրս գալ ակնոցով ու բաց գույնի զգեստով. Ռուբեն Գրիգորյան



Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի թիրախային խմբերը հանդիսանում են մեծահասակները, հղիները, երեխաները եւ խրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ: Ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման  և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի և հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը:

«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի պարագայում իր կենսական գործունեությունը կատարելու համար օրգանիզմը ստիպված է կատարել կրկնակի աշխատանք: Օրգանիզմի գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար օրվա շոգ ժամերին չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո: Խորհուրդ է տվում խմել 2-3 լիտր ջուր, նախ խորհուրդ է տրվում տանից դուրս գալուց կրել ակնոց, հովանոց, բաց գույնի զգեստ և զերծ մնալ յուղոտ սննդամթերք ընդունելուց»,-ասաց նա:

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ