01 08 2022

Այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի. «Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ ատենապետ

Այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի. «Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ ատենապետ

Ես և իմ պայքարի ընկերներն այսօր ուղևորվեցինք եռամսյա զորահավաքի: Այս մասին իր ֆեյսբուքյան  էջում գրել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։

«Քաղաքական պատվերով զորակոչված տղերքի ոգին, բնականաբար, աննկուն է։

Նրանցից շատերի համար սա երրորդ, չորրորդ բանակային ծառայությունն է հայրենիքին։ Մեկնում ենք բարձր տրամադրությամբ և հայրենիքի սահմաններն ամուր պահելու վճռականությամբ։

Պահանջը մեկն է`չանհանգստանալ մեզ համար, հրամայականը անփոփոխ`
օր առաջ հեռացնել նիկոլական ազգադավ խմբակին, իսկ բարեմաղթանքներն ուղղված են անազատության մեջ գտնվող մեր պայքարի ընկերներին և հայաստանյան թրքահպատակ կառավարության կողմից սեփական հայրենիքում անցանկալի անձ ճանաչված, բայց իրականության մեջ, և սերունդների ու պատմության համար ճշմարիտ հայերին»,- գրել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ