Այնպես չէ, որ Արմեն Գրիգորյանը այս իշխանության առաջին կամ վերջին զոհն է: Սրանց ցուցակը ընդլայնվելու է: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը:
Նրա խոսքով, գործող իշխանությունները ամեն ինչ անում են լռեցնելու իրենց ընդդիմախոսներին. «Սեպտեմբերին արձակուրդից գալու են ու փորձելու են նոր ուժով ճնշել ընդդիմադիր գործընթացները»:
Ադիբեկյանը հիշեցրեց, որ վերջին շրջանում զորավարժությունների հրավիրվում են մարդիկ, որոնց անգամ տարիքն է վաղուց անցել զորավարժութոյւնների մասնակցելու համար;
«Ես պատկերացնում եմ՝ ում պայծառ գլխում է միտք ծագել այդպիսի, ով է բանակից սարսափում և կոմպլեքսավորվում՝ Անդրանիկ Քոչարյան, որի տղաները պատերազմի ժամանակ Գորիսում էին մարտնչում: Այս մարդու համար բանակը համարվում է պատժամիջոց, որպես մուկասացման միջոց: Այս մարդը Ֆրանսիայի հրապարակ դուրս եկողների դեմ է պայքարում, բայց նրանք 90 օր հետո էլ կարող են դուրս գալ պայքարի»,-ասաց Ադիբեկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը