01 08 2022

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում արկեր ու զրահապատ արկի միջուկ են հայտնաբերել

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում արկեր ու զրահապատ արկի միջուկ են հայտնաբերել

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում իրականացնում են ականազերծման աշխատանքներ։ Ս․թ․ հուլիսի 18-ից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքները։ Հուլիսին Դավիթ Բեկ համայնքում մեր մասնագետները մաքրել են 22 000 քմ տարածք։

Աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1հատ 85 մմ տրամագծով, 3 հատ 100 մմ տրամագծով արկեր և զրահապատ արկի միջուկ։ Մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում շարունակվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ