02 08 2022

Սրանք մեզ համոզում են, որ ապրել հանուն ոչնչի ավելի կարևոր է, քան՝ մեռնել հանուն հայրենիքի. Մանթաշյան



Բոլորն էլ մեռնում են, բացի նրանցից, ովքեր ազգի և պետության համար են զոհվել: Հիմա սրանք մեզ փորձում են համոզել, որ ապրել հանուն ոչնչի ավելի կարևոր է, քան՝ մեռնել հանուն հայրենիքի: Այս մասին մամուլի ասուլիսումա սաց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը անդրադռանալով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառմանը:

«Ես վստահ եմ, որ մեր ազգի մեջ ապրում և մեծանում է սերունդ, որը ՀՀ պետականությունը իրենց կյանքից ավելի են արժևորում»,-ասաց Մանթաշյանը:

Մանթաշյանի խոսքով, ինչքան էլ թշնամին ուզում է հայ ժողովրդին կոտրել և իշխությունն էլ տանում է դրան, միևնույն է ներքին և արտաքին թուրքի դեմ պայքարողներ կլինեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ