Մենք մանկությունից օտար ազգերի մեջ, հայկական դպրոցներում սովորել ենք, որ Հայաստանը մեր հայրենիքն է, որ երբ ցանկանք կարող ենք մուտք գործել Հայաստան: Մինչև վերջին մի քանի օրը, ես տպավորություն ունեի, թե այս աշխարհի մեջ երկու երկիր կա, որ սև ցուցակներում հայերի անուններ ունի, բայց դժբախտաբար մի քանի օր առաջ իմացա, որ ՀՀ-ն միացավ Թուրքիային և Ադրբեջանին, որ որոշ հայերի մուտքը կսահմանափակի իր երկիր: Այս մասին ԱԳՆ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ակցիայի սփյուռքահայ մասնակիցներից:
«ՀՀ իշխանությունը չի կարող որևէ խոչընդոտ առաջացնել սփյուռքահայերի և հայաստանաբնակ հայերի միջև: Մենք ԱԳՆ-ից և ներկա իշխանութոյւններից պահանջում ենք պատասխան տալ, թե ինչու են արգելում հայրենակիցների մուտքը հայրենիք»,-ասաց ակցիայի մասնակիցը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը