03 08 2022

Անցանկալին այս իշխանություններն են, ոչ թե սփյուռքահայերը. Ակցիա՝ ԱԳՆ-ի մոտ



Հայաստանի ԱԳՆ շենքի դիմաց տեղի ուենցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:

Ակցիայի մասնակցիների ձեռքին «Անցանկալին այս իշխանություններն են, ոչ թե սփյուռքահայերը», «Հայի առաջ երկիր փակող, Թուրքի առաջ երկիր բացող» «Միայն նիկոլն ու ալիևն ունեն սև ցուցակ» գրություններով պաստառներ էին:

Հիշեցնենք, որ վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։ Խոսքը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանի, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սյունե Աբրահամյանի մասին է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ