Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանը Լաչինի միջանցքն ա պահանջում։ «Ալտերնատիվ» ճանապարհը իրենք համարյա ավարտել են, իսկ հայկական կողմը մեր հատվածը դեռ չի էլ սկսել կառուցել։
Այսինքն 2020-ին պայմանավորված ալտերնատիվ ճանապարհը տեխնիկապես գոյություն չունի, բայց ներկա միջացնքն էլ Ադրբեջանը պահանջում ա հանձնել։ Նորմալ մարդու մոտ տրամաբանական հարց կառաջանա, իսկ ինչու հայկական կողմը չի կառուցել մինչև հիմա մեր մասը։
Բայց հետո նայում ա Տաթևի ճանապարհի վիճակը, որը Գորիս-Կապանը հանձնելուց հետո մնաց միակ կապող ուղին, ու էլ հարց չի տալիս։ Ամեն ինչ տրամաբանող մարդու համար պարզ ա դառնում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը