ՀՀ-ում գործատուների և աշխատանք փնտրող անձանց համար միասնական պետական առցանց հարթակ ստեղծելու համար 2022թ.-ի մարտի 14 -ին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև կնքվել է «Աշխատանքի էլեկտրոնային բորսա ծրագիր» 518 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր:
Հաշվի առնելով սոցիալական աջակցության և զբաղվածության ոլորտների հիմնախնդիրները լուծելու առաջնահերթությունը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ««Նորք» սոցիալական ծառայություննների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել է լրացուցիչ համաձայնագիր՝ վերոնշյալ դրամաշնորհային ծրագիրն իրականացնելու նպատակով:
Նախագծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 234725.8 հազար դրամով:
Ծրագրի հիմնական խնդիրն է ՀՀ-ում գործատուների և աշխատանք փնտրող անձանց համար միասնական պետական առցանց հարթակ ստեղծելը, որը կինտեգրվի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում գործող նմանատիպ գործիքների հետ՝ նպաստելով միասնական աշխատաշուկայի ձևավորմանը։ Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից՝
Բաղադրիչ 1. Աշխատանքի էլեկտրոնային բորսայի նախագծում, մշակում եւ ներդրում;
Բաղադրիչ 2. Տեխնիկական միջոցներով ապահովում;
Բաղադրիչ 3. Աշխատանքի էլեկտրոնային բորսայի մասին հասարակության իրազեկում;
Բաղադրիչ 4. Ծրագրի կառավարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը