Որքան էլ քննադատվի 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության անվտանգության կարեւոր ինստիտուտներ են ամրագրված: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախ, ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչը մինչեւ հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի: Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, եռակողմ հայտարարության կոպտկագույն խախտում են: Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, եւ երրորդը, Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ»,-ասաց նա:
Փաշինյանը նաև նիօստում պաշտոնապես հայտարարեց, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը