Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում որոշեց ԱԱԾ-ին 723,7 մլն դրամ հատկացնել:
Որոշման ընդունումը պայմանավորված է Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությամբ:
Հիմնավորման մեջ նշվում է. «Պետական պահպանության ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի` շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումը:
Պետական պահպանության ծառայությանը 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվող գումարը կապահովի բնականոն գործունեության իրականացումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը