Անկարայում երեկ՝ օգոստոսի 8-ին, տեղի է ունեցել դեսպանների 13-րդ համաժողովը։ Համաժողովում նախ ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հայտարարել է․ «2020 թվականին Ադրբեջանը Հայաստանբին հաղթեց հենց Թուրքիայի աջակցությամբ»։ Էրդողանը գաղտնիք չի բացահայտել, ու դա ասում է ոչ մեկ անգամ։ Նաև ասել է, որ հույս ունի՝ Հայաստան ճիշտ կգնահատի և Թուրքիայի ու Արդբեջանի քայլերին դրական կարձագանքի։
Այնուհետև ելույթ է ունեցել Եվրոպայի համագործակցության և անվտանգության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը։ Նա էլ է ասել է․ «Թուրքիայի ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում շատ կարևոր է մեզ համար»։ Նաև դրական է արձագանքել հայ-թուրքական բանակցությունները։
Հարց է առաջանում, ի՞նչն է կարևոր Եվրոպայի համար, Բայրաքթարի պատերա՞զմը։
Որ Հայաստանը բանակցում է մի երկրի հետ, որը սպանում էր իր զավակներին, մերժելի է ու դատապարտելի։ Բայց նաև մերժելի ու դատապարտելի է, երբ եվրոպական չինովնիկը ողջունում է Թուրքիայի քայլերը, որի ղեկավարը հայտարարում է, թե կոտորել են հայերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը