Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 11-16-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40-ից +42 աստիճանի։
Հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը