Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,- հայտնում են հիմնադրամից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը