11 08 2022

Պետբյուջեն ավելացնում են պետական գույք վաճառելով. Նոր որոշում

Պետբյուջեն ավելացնում են պետական գույք վաճառելով. Նոր որոշում

Կառավարության որոշմամբ ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, Երևան քաղաքի Հրազդանի կիրճ խճուղի 2/3 և 2/4 հասցեներում գտնվող 741.5 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.041632 և 0.41772 հեկտար մակերեսներով հողամասերը որպես մեկ գույքային միավոր կօտարվեն աճուրդում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը հանդիսանում է պետական սեփականություն և փաստացի չի շահագործվում որևէ սուբյեկտի կողմից և որևէ հիմքով տրված չի օգտագործման:

Դեռևս 2020 թվականի օգոստոսին գույքը ներկայացվել է օտարման աճուրդի՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով 504 093 000 ՀՀ դրամով, սակայն աճուրդը չի կայացել հայտեր չլինելու պատճառով։

2021թ.-ին շինության կադաստրային արժեքը դարձել է 640 451 526 ՀՀ դրամ:

Նշվում է, որ գույքի օտարման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ