11 08 2022

17 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ վնասված մեքենաների համար

17 անձ փոխհատուցում կստանա պատերազմի ժամանակ վնասված մեքենաների համար

Կառավարության 2022 թվականի պահուստային ֆոնդից շուրջ 17 ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցում կտրամադրվի 2020 թվականին հայտարարված ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ներգրավված տրանսպորտային միջոցների ռազմական գործողությունների ժամանակ հասցված վնասի համար:

Գումարը կտրամադրվի ընդհանուր 31.103,0 հազ. դրամի չափով:
Նշվում է, որ 17 տրանսպորտային միջոցներից 4-ն ընդհանրապես ոչնչացված են և առկա չեն, 2-ը՝ կրել են այնպիսի վնաս, որը հնարավոր չէ վերականգնել նպատակային նշանակությամբ օգտագործելու համար, 11-ը վնասված վիճակով վերադարձվել են սեփականատերերին և կարող են օգտագործվել նպատակային նշանակությանը համապատասխան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ