11 08 2022

Փաշինյանին հիմա էլ ծառերն են խանգարում. Առաջարկում է կտրել, այլ տեղ տնկել



Ստեփանավանից Ագարակ գնացող ճանապարհի կամուրջը մի պահ երևում է, հետո անցնում ծառերի հետևը, ծառերը պետք է կտրել և այլ տեղում տնկել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս այդ ճանապարհով ացնում էի, նկատեցի, որ ճանապարհին կա բավականին հին կամուրջ կա։ Եվ այդտեղից երթևեկելիս այդ կամուրջը մի պահ երևում է, հաջորդ պահին անցնում է ծառերի հետևը։ Ես այդ ժամանակ մտածեցի, որ սա էն դեպքն է, որ պետք է չխնայել և ծառերը կտրել և այլ տեղում կրկնակի, եռակի չափով ծառեր տնկել, այդ կամուրջը մի քիչ կարգի բերել, լուսավորություն իրականացնել, որովհետև այդ ճարտարապետական հուշարձան է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ