11 08 2022

Տաթև-Աղվանի ճանապարհը մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործվեց. Փաշինյան



Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը նախորդ տարվա վերջին մի փոքր ֆորս մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 11-ին, Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի սկզբանե նախատեսված էր ճանապարհը որպես միջհամայնքային նշանակության ճանապարհ։ Այս տարի տեսանք, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի փոսեր էին գոյացել և այլն։ Տարվա սկզբից սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ։ Իմ ունեցած վերջին տեղեկություններով հիմա մեծ մասի խնդիրները լուծվել են, մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղից փոսերի հարցը պետք է լուծենք»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ