11 08 2022

Ծանր վիրավորանքի քրեականացման հետևանքները. «Լույս» հիմնադրամի վերլուծությունը

Ծանր վիրավորանքի քրեականացման հետևանքները. «Լույս» հիմնադրամի վերլուծությունը

2021 թվականի հուլիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով քրեական պատասխանատվություն սահմանվեց ծանր վիրավորանքի համար: Քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: Մինչդեռ, պետք է արձանագրել, որ վիրավորանքն ու զրպարտությունը ՀՀ-ում ապաքրեականացվել էին դեռևս 2010 թվականին:

Այսպիսով, ստացվեց այնպես, որ Սահմանադրական դատարանը, կոչված լինելով ապահովելու Սահմանադրության գերակայությունը, տուրք տվեց օրենսդիր և գործադիր իշխանությունների քաղաքական շարժառիթներին` ձևավորելով խոսքի ազատության և կարծիքի արտահայտման ազատության իրավունքների սահմանափակման թույլատրելիության վտանգավոր նախադեպ:

Սույն վերլուծությամբ «Լույս» հիմնադրամը փորձել է վեր հանել Սահմանադրական դատարանի որոշման մեջ տեղ գտած խնդրահարույց եզրահանգումները, որոնց վերլուծությամբ փաստվում է, որ թե՛ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածը, թե՛ Սահմանադրական դատարանի կողմից ծանր վիրավորանքի քրեականացումն արդարացնող իրավական դիրքորոշումներն առաջ են բերում Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված կարծիքի արտահայտման ազատության իրավունքի խախտման խորքային վտանգներ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ