Ըստ պաշտոնական վիճակագրության, վերջին տարիներին՝ մասնավորապես 2018-ից 2022 թվականների ընթացքում ՀՀ-ում 68 դատապարտյալ և կալանավոր է մահացել: Վերջին դեպքը Արմեն Գրիգորյանի ողբերգական մահն է՝ դատական նիստերի դահլիճում: Այս մասին «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց հանրային գործիչ Լիկա Թումանյանը:
«Այսպիսով կարող ենք փաստել,որ ՀՀ-ում բռնաճնշումների աննախադեպ ալիք է ծավալվել և աննախադեպ է նաև կալանավորումը որպես պատժամիջոց, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու միջոց, վախի մթնոլորտի ստեղծման մեխանիզմի միջոցի կիրառումը»,-ասաց Թումանյանը:
Լիկա Թումանյանի բացման խոսքից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարցեին Արմեն Գրիգորյանի հիշատակը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը