12 08 2022

Բերձորի կորստով մենք ի սպառ անջատվում ենք Արցախից. Շուտով մյուս արցախցիները կտեղահանվեն. Ալվրցյան



Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թիվ մեկ թշնամին է, որ դաշնակցել է մեր ավանդական թշնամիների հետ: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց հայագետ, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվրցյանը:

«Կատարվում է պետական դավաճանություն, մեր ժողովրդին մատնում են փորձության և նորից դատարկվում են հողեր, նորից հողեր են հանձնվում թուրքերին: Ճանապարհ չի կառուցվելու պետք է պատրանքներից ազատվել, այդ ճանապարհը ոչ թե կառուցվել է, որ Հայաստանը Արցախի հետ կապվի, այլ կառուցվել է Ադրբեջանի կողմից իր համար, որովհետև Բերձորի կորստով մենք ի սպառ անջատվում ենք Արցախից, իսկ այլ ճանապարհով մենք չենք կարող կապվել Արցախի հետ, որովհետև դա Ադրբեջանի նշանառության տակ է»,-ասաց Ալվրցյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ