Սյունիքի Շուռնուխ համայնքում Գորիսի համայնքապետարանի միջոցներով թվով 4 ընտանիքներ բնակարան ստացան:
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյանը նախքան բանալիները հանձնելը իր օրհնությունը տվեց հավաքվածներին
«Աստված տա, որ մենք երբեք ստիպված տներ չկառուցենք, այլ մեր կառուցածին տեր լինենք մեր ամբողջ կյանքում: Շնորհակալ եմ մեր համայնքապետ Առուշ Առուշանյանին նաև մեր բոլոր ժողովրդին, որ ամուր կառչել են հայոց հողի վրա և չեն շեղվում դրանից, սա ամենամեծ հայրենասիրությունն է»,- իր խոսքում ասաց Տեր Մակար վարդապետ Հակոբյանը :
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը