15 08 2022

Երևանի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում կատարվում է ուժեղացված ծառայություն. ԱԻՆ

Երևանի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում կատարվում է ուժեղացված ծառայություն. ԱԻՆ

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 350 փրկարարական ծառայող։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի, 6 դի, ինչպես նաեւ 21 տրանսպորտային միջոց․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

Որոնողա-փրկարարական աշխատանքների բարդությունը պայմանավորված է փլուզման, ինչպես նաեւ հրդեհի մասշտաբների մեծությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ