15 08 2022

Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, հաշվի առնելով, որ փլատակների տակ ունենք մարդիկ. ԱԻ նախարար



«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածությունը թույլ չի տալիս շատ տեխնիկա կիրառել։ Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել, հաշվի առնելով, որ փլատակների տակ ունենք մարդիկ. մեծ հույս ունենք, որ նաև կենդանի մարդիկ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Դիտարկամանը, որ հարազատները բողոքում են ԱԻՆ աշխատանքներից, Փամբուխչյանը հերքեց, որ փրկարարները աշխատանքներ չեն իրականացնում:

Նախարարը նաև հայտնեց, որ շենքի փլուզման վտանգ իրականում կա.

«Հիմա իրականացնում ենք սյուների վնասազերծումը, որոնք դրանք իրենցից նույնպես վտանգ են ներկայացնում։ Սյուները կվնասազերծենք, կունենանք դաշտ՝ աշխատելու, որովհետև հավանական փլատակի տակ հայտնված քաղաքացիների հենց վայրն այնտեղ է նշմարվում»,- ասաց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ