15 08 2022

Կարմիր Խաչի կամավորները նույնպես մասնակցում են փրկարարական աշխատանքներին



Մենք առաջին իսկ պահից ներգրավվել ենք այս աշխատանքներում, չէինք կարող անմասն մնալ այս արձագանքից, որովհետև տեղի է ունեցել խոշորամասշտաբ աղետ, որի հետևանքով տուժածներ կան: «Սուրմալու» առևտրի կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը:

«Մենք մեր առաքելության շրջանակներում, այն է նվազեցնել ազգաբնակչության խոցելությունը և հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, մեր ներդրումն ենք բերում այս գործընթացներին: 

Տուժածներից 90 հոգի դիմել է մեր առաջին օգնության տաղավար, որտեղ սպասարկվել են տարբեր վնասվածքներով, մոտ 120 հոգի հոգեբանական աջակցություն է ստացել»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ