15 08 2022

«Սուրմալու»-ում պայթյունից վիրավորում ստացած 14-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից

«Սուրմալու»-ում պայթյունից վիրավորում ստացած 14-ամյա աղջիկը դուրս է գրվել հիվանդանոցից

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա աղջիկը ևս դուրս գրվեց հիվանդանոցից։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Առողջություն մյուս տուժածներին։ Շնորհակալություն բժշկական թիմին», - գրել է նա։

Մինչ այս պահը պայթյունի վայրից շուրջ 10 անչափահաս է հոսպիտալացվել, այս պահին նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ