15 08 2022

Շները որոշակի հետք են գտել. ԱԻՆ խոսնակ



Այս պահին անհետ կորած է համարվում 15 քաղաքացի։ Մենք փլատակներից 15 հոգու դուրս ենք բերել, որոնցից վեցին՝ մահացած, իննին՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած։ Հիմա շարունակվում են որոնողափրկրարական աշխատանքները, կինոլոգիական շները որոշակի հետք են գտել: Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հիմա այդ ուղղությամբ տարվում են աշխատանքներ՝ տեսնելու, թե այդ հատվածում կան մարդիկ, թե՝ ոչ»,- նշեց Կոստանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ