16 08 2022

Հետնամասում կան ևս շինություններ, այնտեղից էլ ենք դիեր հայտնաբերել. ԱԻ նախարար



Որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որ նկուղային հարկերում, որտեղ տեսանելի չեն, ունենանք այդ հատակագծերը: «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ասուլիսի ժամանակ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Քանի որ այդ տարածքը, կարելի է ասել, բացազատված է, հատակագծի միջոցով կկարողանանք էլ ավելի մանրակրկիտ զննում իրականացնել և որոնողափրկարարական աշխատանք իրականացնել»,- նկատեց նա։

Հարցին՝ առևտրի կենտրոնի սեփականատերը դեպքի վայրո՞ւմ է, հանդիպե՞լ է իր հետ, նախարարը պատասխանեց. «Սեփականատերերից հանդիպել է, հենց այսօր էլ հանդիպել է, որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը։ Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք դրանով կարողանանք ավելի մանրակրկիտ որոնողական աշխատանքներ կատարել»։

Նախարարը նշեց, որ նախնական պատկերացում չունեն, թե երբ կավարտվեն աշխատանքները. «Բայց կարճ ժամանակահատվածի պատկերացում չունենք, բայց ոչինչ չի բացառվում»։

Անդրադառնալով շենքի սյուներն ապամոնտաժելուն՝ նախարարը հայտնեց, որ երկու սյուներ երեկ ապամոնտաժվել են. «Բայց կա ևս երկու հատված՝ մեկը հիմնական շենքն է, որին դեռ չենք ուզում ձեռք տալ և հետնամասում կան ևս շինություններ, այնտեղից էլ ենք դիեր հայտնաբերել։ Երբ հասկանանք, որ այնտեղ այլևս չկան քաղաքացիներ, կապամոնտաժենք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ