16 08 2022

Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է ստացվել

Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ սարքերի մասին ահազանգ է ստացվել

ԱԻՆ քարտուղարությանը էլեկտրոնային նամակով հաղորդագրություն է փոխանցվել, որ Երևանի մետրոլիտենի կայարաններում և Զվարթնոց օդանավակայանում պայթուցիկ սարքեր են տեղադրված: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԻՆ մամլո խոսնակ Հակ Կոստանյանը:

«Այս պահին բոլոր կայարաններում դադարեցվել է մետրոյի աշխատանքները, տեղում կինեոլոգիական և սակրավորական խմբեր են աշխատում, նույն իրավիճակը  Զվարթնոց օդանավակայանում է, բայց այնտեղ տարհանում չի իրականացվել»,- մանրամասնեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ