16 08 2022

Ողջ մարդկանց գտնելու հնարավորությունն աստիճանաբար նվազում է. ԱԻ փոխնախարար



Շենքի այն հատվածը, որը դեռ կանգուն է, հովացման աշխատանքների կարիք ունի, և աշխատանքներն այդ հատվածում շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը, անդրադառնալով հրավտանգ նյութերի առկայությանն ու նոր պայթյունի հավանականությանը:

Փոխնախարարը հայտնեց, որ պայթյունի վտանգ չկա, սակայն հնարավոր փոքր օջախների առկայություն կարող է լինել։

«Տեսադիտարկման միջոցով փորձում ենք պարզել, թե ինչ կա շենքի ներսում։ Չենք կարող ներս մտնել, քանի որ դա վտանգավոր է փրկարարների համար»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ