16 08 2022

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղպահների գործունեությունը ԼՂ-ում

Պապիկյանն ու Շոյգուն քննարկել են ռուս խաղաղպահների գործունեությունը ԼՂ-ում

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան 10-րդ համաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական և ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես և դուք, շարունակում ենք վստահ լինել, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ