17 08 2022

Հայաստանում սուգ է

Հայաստանում սուգ է

Հայաստանում օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարված են սգո օրեր՝  ի հիշատակ  օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների։

Սգո օրերի ժամանակ հանրապետությունում խոնարհվում է պետական դրոշը, հետաձգվում են համերգներն ու ուրախ միջոցառումները, հայտարարվում է լռության րոպե։

ԱԻն հրապարակած վերջին տվյալների համաձայն, պայթյունի, դրան հաջորդած հրդեhի ու փլուզման հետևանքով զոհվել է 16 մարդ։ Երկու մարդ համարվում է անհետ կորած՝ Գագիկ Կարապետյանը և  Վանիկ Ամիրխանյանը։

Օգոստոսի 17-ին, ժամը 00:50-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ