17 08 2022

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալուում» ողբերգության կապակցությամբ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալուում» ողբերգության կապակցությամբ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

«Ֆրանսիան իր զորակցությունն է հայտնում Հայաստանին՝ օգոստոսի 14-ին Երեւանի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։ Ֆրանսիան իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։ Նա ողջունում է փրկարարների անձնվիրությունը, որոնք շարունակում են անհետ կորածների որոնումները»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ