«Սուրմալուում» անհետ կորած քաղաքացու որոնումները դեռևս արդյունք չեն տվել․ ԱԻՆ խոսնակ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի պահին ենթադրաբար գտնված քաղաքացու որոնումները դեռևս արդյունք չեն տվել։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Առավոտից այդ վայրում աշխատում են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական կենտրոնի աշխատակիցները, ովքեր մասնագիտացած են նման դեպքերում արձագանքելու, նաև մասնագիտական որոշ հմտություններ ունեն։ Աշխատանքները կշարունակվեն մինչև քաղաքացուն գտնելը»,– ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը