19 08 2022

Ռոման Բաղդասարյանի ասածները «նախկին գեներալների» վերաբերյալ սուտ են եղել. Արցախի ԱԱԾ

Ռոման Բաղդասարյանի ասածները «նախկին գեներալների» վերաբերյալ սուտ են եղել. Արցախի ԱԱԾ

2021թ. դեկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն է  ուղարկվել ՀՀ քաղաքացի Ռոման Բաղդասարյանի մասնակցությամբ տեսանյութը, որում վերջինս հայտարարել էր Արցախի պաշտպանության բանակի սպաների, նախկին գեներալների կողմից պատերազմի ընթացքում «սպանություններ կատարելու», «նման արարքներ կատարելու հրամաններ տալու» և այլ ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքներով Ռոման Բաղդասարյանի հայտարարությունները հերքվել են, որոնց հիման վրա որոշում է կայացվել հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Հիշյալ հանգամանքները հաշվի առնելով՝ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ  Ռոման Բաղդասարյանի կողմից սուտ մատնություն կատարելու ենթադրյալ հանցավոր դեպքի կապակցությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ