20 08 2022

Մեզ հոգեբանորեն փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության» հետ՝ թիզ առ թիզ հանձնելով հայկական սրբազան հողը․ Ոսկանյան

Մեզ հոգեբանորեն փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության» հետ՝ թիզ առ թիզ հանձնելով հայկական սրբազան հողը․ Ոսկանյան

Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Քանիցս գրել և խոսել եմ այն մասին, որ Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։

Սրա մասին են վկայում արհեստածին Ադրբեջանի, այսպես կոչված, ՊՆ պաշտոնական «հաղորդագրությունները», որոնցում Վարդենիսն անվանվում է Բասարքեչար, Սիսիանը՝ Ղարաքիլսա, Գորիսը՝ Գորուս և հայկական տեղանունների նման այլ բարբարոսական աղճատումներ։

Մինչդեռ Հայաստանի և քաղցկեղային գոյացություն Ադրբեջանի միջև ինչ-որ սահմանային անցակետերի մասին հայաստանյան օրինագծում նույնիսկ այնպիսի տեղանուն, ինչպիսին այժմ բռնազավթված Քարվաճառն է, բերված է բարբարոսական «Քելբաջար» ձևով։

Մեզանում ծաղրել և անարգել են «ոչմիթիզականությունը», մինչդեռ այժմ նաև հոգեբանորեն մեզ փորձում են հաշտեցնել «թիզառթիզականության»՝հետ՝ թիզ առ թիզ հանձնելով հայկական սրբազան հողը նաև մեր հոգիներում»,- գրել նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ