20 08 2022

Սյունիքի մարզպետը հանդիպել է Սիսիանի ճանապարհը փակած բեռնատարների վարորդներին

Սյունիքի մարզպետը հանդիպել է Սիսիանի ճանապարհը փակած բեռնատարների վարորդներին

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է Երևան-Մեղրի միջպետական Մ2 ավտոճանապարհը փակած բեռնատարների վարորդների հետ։ Տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Սյունիքի մարզպետն այսօր հանդիպել է Երևան-Մեղրի միջպետական Մ2 մայրուղում կուտակված բեռնատարների վարորդների հետ, լսել նրանց բողոքներն ու պահանջները։ Ռոբերտ Ղուկասյանն մինչ այս պահը գտնվում է տվյալ ճանապարհահատվածում․․․ »,– ասված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ